Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս կորուստ արդեն ունենք

Ապրիլ 29,2010 00:00

Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր հանրապետության հավաքականը չորրորդ կորուստն ունեցավ: Երեկ առավոտյան մրցահերթում մեկնարկային մենամարտը միավորների 2:5 տարբերությամբ տանուլ տվեց 51 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որի մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ Մուհամադ Հեշամ Աբդելլալն էր:
Այսպիսով, մեր բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են միայն Հրայր Մաթեւոսյանը (60 կգ), որը մեկնարկային մարտում 17:0 հաշվով բացահայտ առավելության է հասել արգենտինացի Խուան Հերրերայի նկատմամբ, եւ Արթուր Քիրաջյանը (64 կգ), որը նախորդ օրը համառ պայքարում հաղթել է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ մարզիկ Արայիկ Մարությանին:
Մեր այս երկու բռնցքամարտիկները երեկ երեկոյան երկրորդ անգամ պետք է ռինգ մտնեին: Հրայրն ուժերը պետք է չափեր Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միրոսլավ Ցեմբիցի հետ, իսկ Արթուրին հոգեբանական լուրջ փորձություն էր սպասվելու, քանի որ մրցակիցը թուրք Մուհամմետ Այդինն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել