Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալ չի լինի

Օգոստոս 17,2010 00:00

Սակայն Լեհաստանում մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում մեր հանրապետության ներկայացուցիչների մրցելույթն անհաջող չի կարելի համարել: Երեկ աշխարհի առաջնության վերջին տուրի օրն էր: Իսկ նախորդ օրը՝ 12-րդ տուրում, տղաների պայքարում հանդես եկող մեր երեք գրոսմայստերներն էլ առավելության հասան մրցակիցների նկատմամբ՝ իրենց անվան դիմաց գրանցելով 7,0-ական միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը բարձրացավ 24-րդ, Հրայր Սիմոնյանը՝ 29-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 31-րդ հորիզոնական: Ցավոք, կրկին պարտություն կրեց Անի Խանամիրյանը: Նա եզրափակիչ տուրից առաջ 5,5 միավորով 81 մասնակիցների մեջ ընթանում էր 48-րդ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել