Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մագիստրոսական ծրագիր

Սեպտեմբեր 28,2010 00:00

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ջոել լը Մորզելեկը եւ ԿԳ նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Նպատակը Հայաստանում արվեստի կառավարման ոլորտում որակյալ մասնագետների պատրաստման բիզնես-կրթություն նախագծի ներկայացումն էր:
Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր եւ մշակույթի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապարփակ աջակցությամբ: Սա մեկ տարի տեւողությամբ «Մշակութային հաղորդակցություն եւ կառավարում»  մագիստրոսական երկլեզու ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի կողմից՝ «Տուլուզ 1 Կապիտոլ» համալսարանի հետ համատեղ: Շրջանավարտները կստանան Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական նմուշի դիպլոմներ: «Արվեստի եւ տուրիզմի կառավարման գործում որակյալ մասնագետների պատրաստումը միայն կրթության ոլորտի խնդիրը չէ: Անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, որոնք ի վիճակի են ապահովելու Հայաստանի ապագան բոլոր մակարդակներում: Եվ մենք պատրաստակամորեն աջակցում ենք այս գործընթացին»,- հայտարարեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մագիստրոսական ծրագրի նպատակն այնպիսի մասնագետների պատրաստումն է, որոնք ի վիճակի են մշակել եւ իրականացնել մշակութային տուրիզմի եւ արվեստի խթանման ոլորտում գործող կազմակերպությունների մարքեթինգային ռազմավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել