Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՑՔԻ ԵՎ ԱՎՏՈԲՈՒՍԻ ԲԱԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Հոկտեմբեր 13,2010 00:00

\"\"Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, թե երեքշաբթի օրը, Դնեպրոպետրովսկի մարզում տեղի ունեցած վթարի՝ գնացքի եւ ավտոբուսի բախման արդյունքում, նախնական տվյալներով, 40 մարդ է զոհվել, եւս 10-ը վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նախնական վարկածով, ավտոբուսի վարորդը փորձել է երկաթգիծը հատել՝ արհամարհելով գնացքի համակազմի մոտենալու մասին նախազգուշական ազդանշանը: «Ավտոբուսի վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնը՝ անցնելով կարմիր լույսի տակով»,- հայտարարել է տեղի ավտոճանապարհային տեսչության բաժնի ներկայացուցիչ Լյուդմիլա Բաշմակովան: Վթարի վայրում շարունակում են աշխատել փրկարարներն ու քննիչները: Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ, տուժածների վիճակը ծանր է, բայցեւ բացառվում է, որ զոհերի թիվն աճի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել