Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Նոյեմբեր 06,2010 00:00

Ըստ գերմանացի գիտնականների՝ Կլեոպատրայի մահվան պատճառ են հանդիսացել թմրանյութերը: Եգիպտոսի վերջին տիրակալուհու մահվան պատճառը գերդոզավորումն է եղել, այլ ոչ թե օձի խայթոցը, ինչպես շատերը համարում էին մինչ այժմ: Հետազոտությունների ղեկավար Քրիստոֆ Շեֆֆերի գլխավորությամբ՝ գիտնականները նման եզրակացության են հանգել հատկապես այն բանից հետո, երբ մանրամասն ուսումնասիրել են Ալեքսանդրիայի բժշկական տեքստերը եւ խորհրդակցել են օձագետների հետ:
Ի վերջո բացահայտվել է, որ պատմական նյութերը հերքում են օձի առկայությունը Կլեոպատրայի ննջարանում: Բացի այդ, ժամանակակիցների վկայությունները հավաստում են, որ 39-ամյա կայսրուհին ցանկանում էր գրավիչ լինել նաեւ մահից հետո: Գուցե հենց օփիումի եւ այլ թունավոր բույսերի խառնուրդն էր նրան օգնում պահպանել գրավչությունը: Հարկ է նշել նաեւ, որ օձի խայթոցից հետո նա կարող էր մինչ մահանալը մի քանի oր հոգեվարքի մեջ գտնվել, սակայն հայտնի է, որ Կլեոպատրան մահացել է մի քանի ժամվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930