Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունեցավ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մշտական մասնակից Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ եկող մրցաշրջանում թիմը հանդես է գալու նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ: Ակումբը մեկ տարի ժամանակով պայմանագիր է ստորագրել «Արարատ 73»-ի խաղացող Սամվել Պետրոսյանի հետ: 56-ամյա մասնագետն ակտիվ սպորտը թողնելուց հետո երկար տարիներ աշխատել է հանրապետության տարբեր ակումբներում, նաեւ Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում: Մասնավորապես, նրա ղեկավարությամբ Ս19-ի մեր ընտրանին հաղթահարել է Եվրոպայի այդ տարիքային խմբի առաջնության երկու ընտրական փուլ եւ հանդես եկել եզրափակիչ փուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել