Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ՝ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Time հանդեսը «Տարվա մարդ» ճանաչեց Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, 26-ամյա Մարկ Ցուկերբերգին, որը գրեթե 75 տարիների ընթացքում անցկացվող մրցույթի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցներից է:

Այդ կոչմանը նրա հետ միասին հավակնում էին նաեւ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, փրկված չիլիացի հանքափորները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում գործող ժամանակակից թեյախմության շարժումը: Ի դեպ, հանդեսի ընթերցողների շրջանում ամենամեծ թվով ձայները հավաքել էր WikiLeaks-ի հիմնադիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել