Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«ՕՃԱՌԻԿԻ ՊԱՅՄԱՆԸ»

Դեկտեմբեր 23,2010 00:00 Share

\"\"ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ալլա Սերոբյանի «Օճառիկի պայմանը» հեքիաթը: Մի քանի տասնյակի հասնող հեքիաթներից սա հեղինակի առաջին տպագրված հեքիաթն է, առաջիկայում մեկ գրքով լույս կտեսնեն եւս մի քանի հեքիաթներ: «Օճառիկի պայմանը» ուսուցողադաստիարակչական բնույթի հեքիաթ է. այն փոքրիկներին կոչ է անում հետեւել հիգիենայի կանոններին՝ մտերմանալ օճառիկի հետ: Միեւնույն ժամանակ՝ հեքիաթը փոքրիկների մեջ սերմանում է ընկերոջ նկատմամբ պատասխանատվության զգացում եւ բարություն: Երեխաները հնարավորություն ունեն գրքում գունավորելու հեքիաթի հերոսներին: «Օճառիկի պայմանը» հեքիաթը նախատեսված է նախադպրոցական եւ դպրոցական ցածր տարիքի երեխաների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031