Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՆԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 01,2011 00:00

\"\"

Այս օրերին միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Եգիպտոսում ծավալվող իրադարձությունների վրա: Միջազգային մամուլն արդեն խոսում է «պանարաբական հեղափոխության» մասին՝ նկատի ունենալով Թունիսում տեղի ունեցած իշխանափոխությունը, Եմենում հունվարի կեսերից սկսված ու դեռ շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները՝ երկրի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականի պահանջով, նաեւ նախօրեին Ալժիրում սկսված, միջազգային ԶԼՄ-ների գնահատմամբ, ավելի քան 10 հազարանոց բողոքի ցույցերը: Դրանք բոլորն էլ սոցիալական եւ ազատությունների խնդիր են հետապնդում՝ ի վերջո հանգելով այդ երկրների իշխանությունների հրաժարականի պահանջին: Երկուշաբթի օրը Facebook սոցիալական ցանցում արդեն տեղեկություններ են հայտնվել Սիրիայում առաջիկա հինգշաբթի օրը հակակառավարական ցույց անցկացնելու մասին: Նման կոչով հանդես եկողների թիվը կայքում հասել է 7 հազարի, եւ նման խմբերի մասնակիցների թիվը, news.ru-ի մատուցմամբ, ժամ առ ժամ է աճում:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել