Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԳԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

Փետրվար 01,2011 00:00

Պաշտոնապես հայտնում ենք, որ 2011թ. հունվարի 29-ին «Առավոտ» օրաթերթում տեղ գտած «Էլի ծեծել է» վերնագրով հրապարակումը, թե իբր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը «ընդամենը օրեր առաջ կրկին ծեծի է ենթարկել իր ենթականերից մեկին», թերթի աղբյուրների պնդմամբ՝ ԴԱՀԿ ընդհանուր բաժնի նախկին՝ «կաշառք ստանալու գործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին», չի համապատասխանում իրականությանը, նման միջադեպ տեղի չի ունեցել: Փաստում ենք նաեւ, որ Ստեփան Սամվելյանը, ով 1999 թվականից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 29-ը աշխատել է ՀՀ ԴԱՀԿ ծառայությունում, ի պատասխան օրաթերթի հրապարակման, հայտարարել է, որ «նշված տեղեկատվությունը ամբողջությամբ ակնհայտ սուտ է եւ զրպարտություն, այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Իրականում ես 29.12.2010 թվականին այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունից, որից հետո ծառայության վարչական շենք մուտք չեմ գործել եւ որեւէ ղեկավարի հետ չեմ շփվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել