Լրահոս
Օրվա լրահոսը

Տոն տվեցին «հնաբնակները»

Փետրվար 01,2011 00:00

\"\"Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցագորգ մտած շուրջ հարյուր ըմբիշներ թեժ պայքարում որոշեցին յոթ քաշային կարգերում հանրապետության չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Ըստ այդմ, 2011 թվականի Հայաստանի չեմպիոն ու մեդալակիր դարձան.
55 կգ՝ 1. Արմեն Չոմարյան, 2. Նարեկ Խաչատրյան, 3. Ռոբերտ Կիրակոսյան, 3. Հարություն Հովհաննիսյան
60 կգ՝ 1. Վահան Ջուհարյան, 2. Արթուր Մկրտչյան, 3. Արտակ Հարությունյան, 3. Նորիկ Խաչատրյան
66 կգ՝ 1.Սասուն Ղամբարյան, 2. Հովհաննես Վարդերեսյան, 3. Գեւորգ Սահակյան, 3. Արամ Ջուլֆալակյան
74 կգ՝ 1. Վարշամ Բորանյան, 2. Ռուբեն Ղարիբյան, 3. Մաքսիմ Մանուկյան, 3. Արամ Ստեփանյան
84 կգ՝ 1. Արթուր Շահինյան, 2. Տիգրան Սահակյան, 3. Հրաչ Հովհաննիսյան, 3. Հովհաննես Պողոսյան
96 կգ՝ 1. Արթուր Ալեքսանյան, 2. Սարգիս Տոնոյան, 3. Լեւոն Պեպանյան, 3. Մովսես Ադամյան
120 կգ՝ 1. Վաչիկ Եղիազարյան, 2. Վահրամ Գալստյան, 3. Էդուարդ Սողոմոնյան, 3. Արման Գեղամյան:
Ընթերցողներին տեղեկացրել ենք, որ երեք քաշային կարգերում մեր անվերապահ առաջատարները՝ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը ազատված էին այս առաջնությունից: Այնպես որ, 55, 74 եւ 120 կգ քաշային կարգերում չեմպիոնի կոչման համար մենամարտերը նույնպես դիտարժան ստացվեցին:
 Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշներն ընդգրկվեցին ազգային հավաքական եւ շուտով սկսելու են ուսումնամարզական հավաքները, որոնց ընթացքում կնախապատրաստվեն միջազգային մրցաշարերին եւ ընթացիկ մրցաշրջանի երկու կարեւորագույն մեկնարկներին՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Ընդ որում, աշխարհի առաջնությունը, որ կայանալու է սեպտեմբերի կեսերին՝ Ստամբուլում, օլիմպիական անդրանիկ վարկանիշային մրցումն է լինելու ըմբշամարտում:

Հ. Գ. «Առավոտը» մտադիր է նախաօլիմպիական այս տարում, երբ արդեն հայտնի են դառնալու օլիմպիական ուղեգիր նվաճած առաջին մարզիկների անունները (ըմբշամարտում տվյալ քաշային կարգի ուղեգիրը տրվում է երկրին, այլ ոչ թե անվանական մարզիկի) առավել մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի օլիմպիական մարզաձեւերի ազգային հավաքականներին ու անհատ մարզիկներին, հաճախակի անդրադառնալ նրանց մարզումներին, մրցումների մասնակցությանը, հարկ եղած դեպքում վեր հանել այն խոչընդոտող հանգամանքներն ու երեւույթները, որոնք կլինեն Լոնդոն տանող ճանապարհին: Առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնենք ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդադյանի եւ Լեւոն Ջուլֆալակյանի հետ մեր հարցազրույցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել