Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտը հետաձգվել է

Փետրվար 01,2011 00:00

\"\"Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 51 կգ քաշային կարգում WBA/WIBF/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հունվարի 29-ին Համբուրգում թաիլանդցի հավակնորդի հետ պայքարում պետք է պաշտպաներ չեմպիոնական գոտիները: Սակայն մարտը հետաձգվել է: Պատճառների մասին լրատվամիջոցներն առայժմ ոչինչ չեն ասում:
ՄԵԿ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Ջիբրալթարում շարունակվում է շախմատի ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցող հայազգի միակ գրոսմայստերը՝ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը, 6-րդ տուրում պարտություն կրելով՝ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում 7-րդից նահանջեց 26-րդ հորիզոնական:
ՄԵԿ ԵՐՐՈՐԴ ՏԵՂ
Վրաստանի մայրաքաղաքում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլում մեր մարզիկներից Հովհաննես Դավթյանը գրավել է 3-րդ տեղը, Արմեն Նազարյանը՝ 5-րդ, իսկ Գոռ Հարությունյանը՝ 7-րդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28