Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ Է

Փետրվար 01,2011 00:00

Ըստ Կաթոլիկ եկեղեցու միսիոներական ծառայության կատարած վիճակագրության տվյալների՝ այսօրվա դրությամբ աշխարհում կա 2,1 միլիարդ քրիստոնյա: Դա կազմում է մոլորակի ամբողջ բնակչության 31,43%-ը: Քրիստոնյաների ընդհանուր թվի կեսից ավելին (1,15 մլրդ մարդ) կաթոլիկ է: 2009թ. տվյալների համեմատությամբ (1,166 մլրդ) նրանց թիվը փոքր-ինչ նվազել է: Կաթոլիկ եկեղեցին այսօր ունի շուրջ 2936 թեմ եւ շուրջ 126 հազար միսիոներական կազմակերպություն: Այսօրվա դրությամբ աշխարհում ծառայում է շուրջ 408 հազար կաթոլիկ հոգեւորական: Շուրջ 300 միլիոն մարդ դավանում է ուղղափառություն: Բողոքականների թիվը շուրջ 720 միլիոն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել