Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՍՈՑՑԱՆՑԵՐՆ ՈՒ ԲՋՋԱՅԻՆՆԵՐԸ

Փետրվար 04,2011 00:00

Եգիպտոսի ցույցերում շատ մեծ դեր են խաղացել ժամանակակից տեխնոլոգիաները: «The New York Times»-ը գրում է, որ անկարգությունների պատճառը սոցիալական ցանցերն ու բջջային կապն են: Վերջին մի քանի տարիների ընթացքում բջջային հեռախոսներ ունեցողների թիվը Եգիպտոսում մեծացել է ավելի քան երկու անգամ՝ գերազանցելով երկրի բնակչության 50%-ը: Պատկերը նույնն է նաեւ Թունիսում, որտեղ այս ցուցանիշը 80% է: Վերջերս նաեւ բջջայինների օգնությանն են դիմել Եգիպտոսի զինված ուժերը՝ ուղարկելով միմյանց «պահպանենք երկիրը» sms-ներ:

Բրիտանական «The Independent» պարբերականի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 եգիպտացիներ գրառումներ են արել Twitter-ում, եւ սա այն դեպքում, երբ երկրում ինտերնետ չկա: Google-ը հնարավորություն է տվել հեռախոսահամարներին զանգելով՝ հաղորդագրություն թողել միկրոբլոգային ծառայությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28