Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Փետրվար 08,2011 00:00

Ռուս ուղղափառ եկեղեցին մշակում է ինքնասպանների հիշատակման պրակտիկա: Այդ մասին Եպիսկոպոսական ժողովի ընթացքում համապատասխան հրահանգներ է տվել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը:
«Քանի որ գործող բոլոր եպիսկոպոսները բախվում են նման երեւույթի հետ, երբ ինքնասպանի սգացող հարազատները դիմում են հոգեւորականին՝ հանգուցյալի հուղարկավորման կարգը կատարելու խնդրանքով, անհրաժեշտ է ներմուծել միասնական պրակտիկա՝ թե՛ ավելորդ խստության, եւ՛ թե անարդարացի թուլացումների կողմ չարաշահումներից խուսափելու համար»,- ասել է պատրիարքը ժողովի բացման ժամանակ: Նրա խոսքերով՝ Մոսկվայում մշակվել է ինքնասպանների համար աղոթքի հատուկ ծիսակարգ: Ժամերգության հանձնաժողովին հանձնարարվել է ուսումնասիրել այդ ծիսակարգը եւ Սինոդի հավանության դեպքում այն ուղարկել թեմերը՝ կիրառման համար:
Ըստ եկեղեցական կանոնների՝ եկեղեցիներում չի կատարվում ինքնասպանների հուղարկավորման եւ հիշատակման կարգ: Բացառություն են այն դեպքերը, երբ մարդն անմեղսունակ է, հոգեկան հիվանդ: Հիշատակման կարգ կկատարվի, եթե այդ մասին բժշկական տեղեկանք ներկայացվի: Հակառակ դեպքում կարող է անձնական աղոթք հնչել տանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել