Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամը չի հիասթափեցնի

Փետրվար 09,2011 00:00

\"\"Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը հանդես է գալիս մեկ քաշային կարգ ավելի ունեցող բռնցքամարտիկների միջեւ կազմակերպված «Super Six» մրցաշարում, փետրվարի 12-ին տասը ռաունդանոց միջանկյալ մենամարտ է անցկացնելու Ստոպան Բոժիչի հետ: Մենամարտից առաջ Աբրահամի մարզիչ, հանրահայտ մասնագետ Ուլի Վեգները լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ կարիերայի անցումային փուլում գտնվող իր սանը գերազանց մարզավիճակում է: «Աբրահամը ոչ միայն պարտավոր է հաղթել, այլ դա անել իր ոճով: Ես վստահ եմ, որ նա իր երկրպագուներին չի հիասթափեցնի»,- հայտարարել է մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել