Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջող են մեկնարկել

Փետրվար 10,2011 00:00

\"\"Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային գերմրցաշարում Հայաստանի պատվիրակներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել:
Ուժեղագույնների «A» խմբում առաջին տուրում հաղթանակ տարած տասնութ շախմատիստների մեջ է նաեւ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր մյուս երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը բավարարվել են ոչ-ոքիով: Երեկ կայացած երկրորդ տուրում Տիգրան Պետրոսյանը խաղում էր Միխայիլ Կոբալիայի (Վրաստան),  Ավետիք Գրիգորյանը՝ Էմիլ Սուտովսկու (Իսրայել), իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովի հետ:
Հաջող է նաեւ «B» խմբում ընդգրկված հայաստանցիների մրցելույթը, չնայած միակ հաղթանակը տոնել է երիտասարդ շախմատիստ Սուրեն Պողոսյանը, որը միավոր վաստակել է ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Կրապիվինի հետ պայքարում: Հետաքրքիր է, որ այստեղ առաջին օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստներ Արթուր Գաբրիելյանը եւ Պողոս Նահապետյանը: Նրանք երեկ մրցում էին միմյանց հետ:
«C» խմբում հանդես եկող մեր շախմատիստներից յոթը մեկնարկային տուրում առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել