Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի թագի համար մրցամարտը՝ Հնդկաստանո՞ւմ

Փետրվար 10,2011 00:00

«e2e5» շախմատային կայքը տեղեկացնում է, թե այն բանից հետո, երբ 2012 թվականին շախմատի թագի համար ներկայիս գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդների մրցաշարի հաղթողի միջեւ կայանալիք մրցամարտը կազմակերպելու ցանկություն հայտնած Լոնդոնը պաշտոնապես հրաժարվեց այն կազմակերպելուց, հյուրընկալող երկիր ճանաչվելու համար պայքարի մեջ է ներգրավվել Հնդկաստանը: «ChessBase.com» կայքը հրապարակել է «The Time of India» թերթի հոդվածը, որում տեղեկացվում է, որ համահնդկական շախմատային ֆեդերացիայի քարտուղար Սունդարը, որ ներկա է եղել Անթալիայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին, որպես նաեւ ՖԻԴԵ-ի փոխնախագահ, առաջարկել է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտն անցկացնել Հնդկաստանում: Ճիշտ է, շախմատի միջազգային կազմակերպությունը մինչեւ մայիսի վերջ՝ հավակնորդների մրցամարտի ավարտը, չի կարող հաստատել մրցամարտի անցկացման վայրը, որովհետեւ դա պետք է ընդունելի լինի նաեւ հավակնորդի համար:
Հնդկական մեկ այլ հրատարակությունում աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը հայտարարել է, թե ինքը երազում է խաղալ Հնդկաստանում եւ ցանկանում է, որ դա լինի հնարավորինս շուտ: Վերջին անգամ Անանդը հայրենիքում խաղացել է 2002-ին՝ Հայդարբադում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել