Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՔՆՎԱԾ ՏԵՍԱԽՑԻԿԸ» ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Փետրվար 10,2011 00:00

Թուրքիայում «Ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը» հաղորդաշարի դերասանը ծեծի է ենթարկվել «զոհի» կողմից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաղորդման դերասանը գունավոր նյութ է սկսել քսել փողոցում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինիս տերը մոտեցել եւ փորձել է պարզել, թե ինչ է կատարվում: Մինչ դերասանը կբացատրեր, որ ընդամենը կատակ է, իսկ մեքենայի վրա քսվածը հեշտությամբ մաքրվող նյութ, «Mercedes»-ի վարորդը գործի է դրել բռունցքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել