Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը փայլում է

Փետրվար 11,2011 00:00

\"\"Իտալիայում ընթացող շախմատի միջազգային հեղինակավոր փառատոնում, որտեղ մրցում են 20 ազգային ֆեդերացիաների 102 շախմատիստներ, Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Հրայր Սիմոնյանը: Նրանցից գերազանց է հանդես գալիս Էլինան: Նա մեկնարկային չորս պարտիաներում անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո հինգերորդ տուրում ոչ-ոքի է արել Ալեքսեյ Դրեեւի հետ եւ 4,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Նա ընդամենը կես միավոր է զիջում միանձնյա առաջատար, լյուքսեմբուրգցի Դավիթ Ալբերտոյին: Ինչ վերաբերում է Հրայր Սիմոնյանին, նա հինգ հնարավորից վաստակել է 2,5 միավոր եւ 44-րդ տեղում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել