Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՊԱՏԱՆԻ ԳԵՂԱՍԱՀՈՐԴԻՑ ՍՊԱՍԵԼԻՔ ԿԱ

Փետրվար 16,2011 00:00

Չեխիայի Լիբերեց քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնին Հայաստանը մասնակցում է չորս դիսցիպլինում՝ գեղասահք, բիաթլոն, լեռնադահուկ եւ դահուկավազք:

Մեր հանրապետության ներկայացուցիչները երեք մարզաձեւում արդեն հասցրել են ներգրավվել պայքարի մեջ, իսկ բիաթլոնիստները նրանց միացան երեկ: Մրցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Լիբերեցում հիանալի մեկնարկ է վերցրել պատանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ծրագրից հետո նա 18 մասնակիցների հետ պայքարում ընթանում է հինգերորդ հորիզոնականում եւ այսօր կարող է փորձել բարելավելու դիրքը մրցաշարային աղյուսակում: Ընդհանուր առմամբ իրեն վատ չի դրսեւորել նաեւ Մարթա Գրիգորյանը, որը հանգրվանել է 16-րդ տեղում: Աղջիկների մենասահքին մասնակցում է 26 հոգի:

Աղջիկների հսկա ոլորավայրէջքում լեռնադահուկորդուհի Եվա Պապոյանը 1:19.56 արդյունքով ցույց է տվել 89-րդ արդյունքը: Սա վերջին ցուցանիշն է, քանի որ յոթ հոգի չեն հասել եզրագծին:

Դահուկավազքի մրցուղում տղաների 10 կմ դասական ոճին մասնակցած Թադեւոս Պողոսյանը 31:43.8 ժամանակով ցույց է տվել 49-րդ արդյունքը, իսկ մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Հրաչիկ Սահակյանը՝ 38:47.1-ով պայքարն ավարտել է 80-րդ տեղում: Միջինից ցածր տեղեր են զբաղեցրել նաեւ աղջիկների 7,5 կմ դասական ոճով մրցման մեր գյումրեցի մասնակիցները: Կատյա Գալստյանը հանգրվանել է 69-րդ տեղում (33:11.7), իսկ Լիլիթ Տոնոյանը՝ 73-րդ (35:07.3):

Երեկ, ինչպես արդեն ասացինք, պայքարն սկսեցին բիաթլոնիստները. տղաները՝ 12,5 կմ, իսկ աղջիկները՝ 10 կմ անհատական պայքարում, լեռնադահուկորդները (տղաների հսկա ոլորավայրէջք), ինչպես նաեւ դահուկավազորդները (տղաների եւ աղջիկների արագավազք):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28