Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐՆ ՈՒ ԵՎՐՈԻՆՏԵԳՐՈՒՄԸ

Փետրվար 17,2011 00:00

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում միջազգային ժուռնալիստիկայի բաժնի մագիստրատուրայի ուսանողների համար երեկ մեկնարկեց «ԶԼՄ-ների դերը եվրոպական ինտեգրման գործընթացում» առարկայի դասավանդումը: Ուսանողներին ողջունեց Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (ԱԵՊԼԱԿ) ղեկավար Ալեքսեյ Սեկորեւը: Նա ասաց, որ առարկան իր մեջ ներառում է ԵՄ պատմությունը, կառուցվածքը, քաղաքականությունը, ինչպես նաեւ հայ-եվրոպական հարաբերությունները: Ա. Սեկորեւը նշեց, որ իրենք Երեւանի բնակչության մեջ ուսումնասիրել են ԵՄ-ի մասին բնակիչների իրազեկությունը եւ պարզել, որ մարդիկ կողմնակից են Հայաստան- ԵՄ հարաբերություններին, բայց միեւնույն ժամանակ նրանք շատ քիչ բան գիտեն, չկա բազային գիտելիքներ ԵՄ-ի մասին: «Մենք հասկանում ենք, որ այս վիճակը պետք է փոխվի՝ հասարակության համար մանրազնին եւ լավ պատրաստված տեղեկատվության միջոցով»,- ավելացրեց ԱԵՊԼԱԿ-ի ղեկավարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Առնոլդ Թոմասետին իր հերթին շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ ուրախ է տեսնել այնպիսի ուսանողներ, որոնք հետաքրքրված են նոր առարկայով: ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը շեշտեց առարկայի կարեւորությունը. «Սրանով մեդիա դաշտը կստանա կիրթ եւ իրազեկված լրագրողներ, ովքեր կարող են ճիշտ փաստերով հիմնավորված լուսաբանել Եվրամիություն-Հայաստան համագործակցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել