Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՌՆԱՊԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԱՔՈՒՆՑԻ

Փետրվար 18,2011 00:00

2011թ. փետրվարի 18-ին, ժամը 11-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (թիվ 2 նիստերի դահլիճ) տեղի կունենա դատական նիստ՝ Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի: Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Վանո Եղիազարյանի կողմից ներկայացված հայցադիմումի մեջ նշվում է, որ 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթում տպագրված հարցազրույցում զետեղվել է Արթուր Սաքունցի կողմից իր հասցեին արված հայտարարություն, որը, ըստ գյուղապետի, զրպարտություն է: Հայցվոր կողմը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին, նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ փոխհատուցել դատական ծախսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել