Լրահոս
Օրվա լրահոսը

Որդին՝ հոր, հայրը՝ որդու դեմ

Փետրվար 18,2011 00:00

«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը կալանավորված է, քանի որ, ըստ հարուցված քրեական գործի նյութերի, մարմնական վնասվածք է հասցրել որդուն՝ Դավիթին (նա ծնոտին վնասվածք է ստացել):

Ռ. Սիմոնյանը «Առավոտին» է փոխանցել իր բողոքը՝ կապված որդու վնասվածք ստանալու ժամկետի հետ: Ըստ քրգործի՝ ծնոտի վնասվածքը Դավիթը ստացել է անցյալ տարվա օգոստոսի 1-ին: Մինչդեռ Սիմոնյանը գրում է. «Եթե օգոստոսին իրոք հարվածը լիներ, այն էլ կոտրվածքով, ապա պարտադիր վնասվածքներ կառաջանային գոնե սալջարդի տեսքով, որի բացակայությունը փաստում է, որ նշված ժամանակահատվածում կոտրվածք չի եղել»:

Կասկածի տակ առնելով ռենտգենոլոգ Սանահյանի հետեւությունը, թե ստացած մարմնական վնասվածքի անմիջական պատճառական կապի մեջ եղած հետեւանքների տեւողությունը 21 օր է, Ռ. Սիմոնյանը գրում է. «21 օրից ավելին նշանակում է, որ դեպքը կատարվել է ոչ թե օգոստոսի նշված օրը, այլ մինուս 21 օր ավելի»: Ավելին, ըստ հայր Սիմոնյանի, կոտրվածքը մայիսի 12-ին է եղել, ինչը նշանակում է, թե իր նկատմամբ սարքվել է քրեական գործ:

Ռ. Սիմոնյանի կարծիքով, ռեժիմը ծրագրել է իրեն պահել անազատության մեջ, կալանել է, որ հետո ֆիզիկապես ոչնչացնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել