Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 22,2011 00:00

\"\"2011թ. Սուրբ Սարգսի տոնին գյումրեցի երիտասարդներն առաջին անգամ օրհնություն ստացան զորավարի անունը կրող եկեղեցում: Մինչ այս, Շիրակի թեմում սիրո բարեխոս Սուրբ Սարգսի անունը կրող աղոթատեղի չի եղել: 3 տարի առաջ գյումրեցի Արտաշես Սարգսյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին առաջարկեց իր հովանավորությամբ Գյումրի քաղաքի ամենաբարձր կետում՝ Մայր Հայաստանի հարեւանությամբ Սուրբ Սարգսի անունը կրող մատուռ կառուցել: «Մեծ որդիս երազում տեսել էր, որ ինքը եկեղեցի է կառուցում, այսօր ես իրականություն եմ դարձնում որդուս երազը, որ բոլոր երիտասարդներն օրհնության գան իրենց համար կառուցված եկեղեցում»,- պատմում է Արտաշես Սարգսյանը: Նոր եկեղեցով հպարտ էր Շիրակի թեմի նախկին առաջնորդ տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը, ով լավ հիշում էր խորհրդային տարիները, երբ եկեղեցիները քանդում էին: Այժմ երախտապարտ է հայ ժողովրդին. «Առաջ չէինք համբուրում եկեղեցիները, որովհետեւ քար էր: Հիմա կարող ենք համբուրել, որովհետեւ օծվել է Սուրբ մյուռոնով: Հայ առաքելական եկեղեցիները պետք է փայլեն իրենց գեղեցկությամբ եւ ժողովրդի հավատով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել