Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրվում է Փելեշյանին

Փետրվար 22,2011 00:00

Փետրվարի 22-ը աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է՝ ծնվել է 1938 թվականին: Ստորեւ ներկայացնում ենք վարպետի աշակերտ, պոետ Աշոտ Սարգիսյանի «Երկրպագություն» ստեղծագործությունը, որը նա նվիրում է իր ուսուցչին. «Հատեցի Ամիրյան փողոցը, անցա Պրոսպեկտի մյուս մայթը, ուր առաջ գտնվում էր մանկական գրախանութը: Այդտեղ մայթի հենց եզրին, փոքրիկ ելուստ կա: Այստեղ էր, որ վեհաշուք կանգնած էր ամենայն ինքը՝ հատուկ առնականությամբ, կլասիկ կանգնվածքով: Բարեւեցի, ձեռքը սեղմեցի, ողջագուրվեցի ու ծնկեցի:
Այդ կեցվածքով է միշտ երեւացել ինձ ինքը՝ հանճարը, որը երեւի շփոթել է պահը, րոպեն կամ դարը, ու կարծում եւ համարում եմ, որ նա քայլել-եղել է եւ «ՍԿԶԲ»-ո՛ւմ եւ կլինի «Վերջ»-ո՛ւմ, հաղթել է «Մեր դա՛րը», սանձել է «Մե՛նք»-ը, ընծայել «Տարվա եղանակներ» եւ «Բնիկնե՛ր» հաստատել, հարահուր եւ հարահույզ «Կյանք» ընդվզել, եւ ի վերուստ եւ ի վերջո կռիվը դարձրել հանուն եւ համար «Հոմո Սապիե՛նս»-ի: Պատրա՞նք է պահը՝ 15, ժամը՝ 11 եւ թվականը՝ 18, տարին՝ 2000 եւ դարը՝ 20- իր երեւույթը: Այստեղ, այս ձիրքով է ինձ պատկերանում վերածնող-իմաստավորող-կերտող բեմադրիչի կերպար-արձանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28