Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 22

Փետրվար 22,2011 00:00

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ակտիվ օր է: Ձեր բարձր տրամադրության շնորհիվ բոլոր գործերը արագ կկատարվեն:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեր անհամբեր բնավորությամբ առանց հոգնելու կհասցնեք անել նույնիսկ հաջորդ օրվա աշխատանքը:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան ժամերն օրվա ամենահաճելին ու ամենաարդյունավետը կլինեն: Այցելեք մտերիմներին տեսության:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ժամանակ կունենաք ոչ միայն լիցքաթափվելու, այլեւ զբաղվելու ձեր սիրած գործով:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Փողային հարցերում մեծ հաջողությունների մի սպասեք, սակայն պետք չէ հուսահատվել, որովհետեւ կորուստներ չեք ունենա:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր շատ փոփոխական տրամադրություն կունենաք, նյարդային կլինեք: Տխուր իրավիճակներից խուսափելու համար զբոսնեք:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զինվեք համբերությամբ, ղեկավարության կողմից վաղուց արված հանձնարարություններն այսօր ամբողջությամբ ավարտելու կարիք կլինի:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է առավոտյան ձեզ մի քիչ թույլ զգաք, բայց օրվա երկրորդ կեսին ամեն ինչ շատ ներդաշնակ կլինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր սիրային հարցեր կարգավորելու համար ոչ բարենպաստ օր է: Հետաձգեք այդ թեմայով բոլոր խոսակցություններն ու որոշումները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Խորհուրդների համար մի դիմեք ընկերներին: Հետեւեք ձեր սրտի ձայնին:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Վաղուց ժամանակն է, որ մի քիչ էլ ձեր մասին մտածեք: Զվարճացեք, լիցքաթափվեք ու մոռացեք բոլոր խնդիրների մասին:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում եղեք շատ զգույշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28