Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՐ ՄԻԱՅՆ ՔԱՆԴԵԼ

Փետրվար 25,2011 00:00 Share

Երեկ Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիա էին անցկացնում հարակից շենքերի բնակիչները: Նրանք հատկապես դժգոհում էին, որ իրենց տարածքում ծառեր են հատվում: Մի քանի բնապահպանական հ/կ-ներ եւ քաղաքացիներ դեռ կանգուն մնացած ծառերին սպիտակ կտորներ էին կապել՝ ի նշան բողոքի եւ այն բանի, որ այդ ծառերն էլ են ենթակա հատվելու: Նշենք, որ այս տարածքի բնակիչների դժգոհությունն է հարուցել նաեւ այն, որ իրենց բակում, ցածրահարկ՝ 5-6 հարկանի շենքերի հարեւանությամբ կառուցվելու է երկու 16 հարկանի շենք, որը նրանց զրկելու է արեւի լույսից:

Հիշեցնենք, որ այստեղ քանդման աշխատանքներ է տանում «Ավագ շին» ՍՊԸ-ն, որի գործունեությունը երեկվանից ժամանակավորապես դադարեցվել է: Տարածք ժամանած քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն էլ հայտնել է, որ այս ընկերությունը տվյալ տարածքում իրավունք ուներ միայն քանդման աշխատանքներ կատարելու եւ քանի դեռ չի ստացել շինարարությունը սկսելու իրավունք, նախատեսված շենքերը չեն կառուցվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28