Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն ԿԴԻՄԱՆԱՆ ԾԱՌԵՐԸ

Փետրվար 25,2011 00:00

\"\"«Առավոտը» բազմիցս անդրադարձել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում պարբերաբար ակտիվացող սողանքներին. 2 մարտի 2010թ.՝ «Սողանքներ եւ զբոսաշրջիկներ», 20 մայիսի 2010թ.՝ «Համալիր լուծում է պետք» եւ այլն: Սողանքի հետ կապված իրավիճակին տեղում ծանոթացել են ՀՀ տարածքային կառավարման, տրանսպորտի եւ կապի ու քաղաքաշինության նախարարները:

Անցել է մոտ մեկ տարի, սակայն Դիլիջանի կենտրոնում, Մայասնիկյան փողոցում, ամֆիթատրոնի դիմաց սողանքի հարցը չի լուծվել: Քաղաքի կենտրոն տանող ճանապարհը սողանքից պաշտպանում են ծառերը:

Դիլիջանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ հակասողանքային միջոցառումներ իրականացնելու հարցում առաջընթաց չկա: Հիշեցնենք, որ վիճակին տեղում ծանոթանալուց հետո աշխատանքային խումբ ստեղծվեց, որը պետք է կառավարությանը լուծումներ առաջարկեր: Սողանքի դեմն առնելու տարբերակ կարող է լինել խորհրդային ժամանակներում կառուցված ջրահեռացման թունելների գործարկումը: Սակայն դեռ պարզ չէ, թե այդ թունելները կարո՞ղ են գործել, արդյո՞ք տարիների ընթացքում չեն լցվել հողով: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքը պատրաստ է իր ներդրումն ունենալ սողանքների խնդրի լուծման գործում: Սակայն այս հարցում քաղաքապետարանը չի կարող ինքնագործունեություն ծավալել:

Դիլիջանի 2011 թվականի բյուջեն 713 միլիոն դրամ է: 16 հազար 202 բնակիչ ունեցող Դիլիջանը Տավուշի մարզի համայնքներից ամենամեծ բյուջեն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել