Լրահոս
Օրվա լրահոսը

Եմենի իշխանությունները կպաշտպանեն ցուցարարների անվտանգությունը

Փետրվար 25,2011 00:00

\"\"Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը կոչ է արել երկրի անվտանգության ուժերին՝ պաշտպանել ցուցարարներին, որոնք պահանջում են 32 տարի երկրում իշխող Սալեհի պաշտոնանկությունը, թույլ չտալ իշխանամետ եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ բախումներ: Reuters-ի փոխանցմամբ, Եմենի նախագահի հայտարարությունը երեկ տարածվել է Վաշինգտոնում Եմենի մամուլի կցորդի միջոցով: «Կառավարությունը շարունակելու է պաշտպանել քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու, նաեւ ազատ կամարտահայտության իրավունքները»,- ասել է Եմենի նախագահը, որն արդեն զիջումների է գնացել՝ խոստանալով պաշտոնից հեռանալ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո՝ 2013-ին եւ իր որդուն ժառանգորդ չդարձնել: Փորձագետների կարծիքով, նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ սահմանակից Եմենում ժողովրդական ցանկացած ելույթ դժվար թե կարող է տեղի քաղաքական ռեժիմի արագ անկում հրահրել: Բայց բողոքի ալիքները աստիճանաբար կարող են ավելի լայնամասշտաբ դառնալ եւ զանգվածային արյունահեղությամբ ուղեկցվել, քանի որ Եմենի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին հրազեն ունի: Հիշեցնենք նաեւ, որ Եմենի բնակչության մեկ երրորդը տառապում է խրոնիկ քաղցով, իսկ 40 տոկոսը ապրում է օրական 2 դոլարից պակաս գումարի հաշվին: Իրավիճակը երկրում բարդանում է նաեւ այնքանով, որ երկրի հարավում եւ հյուսիսում ծավալվում են շիա-ապստամբների շարժումները: Եմենում սկսված բողոքի ալիքի մեկնարկից ի վեր անցած մեկ շաբաթվա ընթացքում 16 մարդ է զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28