Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինան երկրորդ հաղթանակը տարավ

Փետրվար 25,2011 00:00

\"\"Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրում նույնպես հաղթանակ տոնեց: Այս անգամ հայ շախմատիստուհին սպիտակներով 74-րդ քայլում պարտության մատնեց բազմափորձ Մայա Չիբուրդանիձեին: Մրցաշարի 12 մասնակիցներից միայն Էլինան ու վրաստանցի Նանա Ձագնիձեն են, որ միավոր չեն կորցրել եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ցավոք, անհաջողության մատնվեց մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Լիլիթ Մկրտչյանը, որն աշխարհի ներկայիս ուժեղագույն կին շախմատիստներից մեկին՝ բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային համառ դիմադրություն ցույց տալուց հետո պայքարը դադարեցրեց 79-րդ քայլում:

Երեկ երրորդ տուրում Դանիելյանը խաղում էր Մոնգոնտուլ Բաթույագի (Մոնղոլիա), իսկ Մկրտչյանը՝ Մարի Սեբագի (Ֆրանսիա) հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել