Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻԱՑԱՎ ՀԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ

Մարտ 02,2011 00:00

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին միացան նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ու խորհրդարանական խմբակցության անդամները՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանրահավաքի մասնակիցները ոգեւորությամբ ու ծափողջույններով, նաեւ «Միացում» վանկարկումներով դիմավորեցին «Ժառանգության» ներկայացուցիչներին, Ր. Հովհաննիսյանին սպիտակ մեխակներ նվիրեցին: Ր. Հովհաննիսյանն ու կուսակցության անդամները հարթակ չբարձրացան, նրանք կանգնած մնացին հանրահավաքի շարքային մասնակիցների կողքին: Իսկ հարթակից նրանց ժամանման մասին, առավել եւս նրանց ուղղված ողջույնի խոսք այդպես էլ չհնչեց: Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանն «Ազատություն» ռ/կ-ին ասաց. «Մեր պատգամավորները՝ «Ժառանգության» ներկայացուցիչները, իրենց մարմնի, իրենց հոգու, իրենց ամենօրյա գործունեության վրա զգացել են «Մարտի 1»-ի կնիքը, նրանք եղել են միշտ հրապարակում, միշտ ժողովրդի կողքին: Թող ոչ մեկը չկարծի, որ «Ժառանգությունը» երբեւէ կբացակայի: Մենք այսօր մեր ժողովրդի հետ միասին արժանին ենք մատուցում մեր համաքաղաքացի զոհերի հիշատակին»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել