Լրահոս
Օրվա լրահոսը

Նոստալգիա

Մարտ 02,2011 00:00

\"\"Gotennis.ru կայքը տեղեկացնում է, որ Նյու Յորքի հանրահայտ «Medison Square Garden»-ում կայացել է թենիսի երեկո («Tennis Night in America»), որի շրջանակներում ցուցադրական մրցելույթով հանդես են եկել աշխարհի երբեմնի ուժեղագույն պրոֆեսիոնալներ Անդրե Աղասին, Փիթ Սամփրասը, Իվան Լենդլը եւ Ջոն Մաքինրոյը:
Առաջինը կորտում միմյանց հանդիպել են Սամփրասն ու Աղասին: Նրանց պայքարն ավարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարի 14-ակի հաղթող Սամփրասի առավելությամբ՝ 6/3, 7/5: Այնուհետեւ կորտը տրամադրվել է Լենդլ-Մաքինրոյ զույգին, սակայն պայքարը կիսատ է մնացել, որովհետեւ Մաքինրոյը որոշել է մրցումից առաջ մարզման ժամանակ ստացած ոտքի վնասվածքի պատճառով չշարունակել պայքարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել