Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐԱԿՏԻԿ Է, ԻՐԱՏԵՍ, ԼԱՎԱՏԵՍ ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ՝ ՀՈՒՄԱՆԻՍՏ

Մարտ 03,2011 00:00

\"\"

Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանի առաջին հայտարարությունում մասնավորապես ասված է. «Որպես իրավաբան՝ մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարեւորագույն սկզբունք, որովհետեւ գիտեմ, որ այն իրավագիտության հիմքն է: Որպես պրակտիկ մարդ՝ ես էլ գիտեմ, որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես՝ չեմ կասկածում, որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ, քան արժանանում հիացմունքի: Բայց որպես լավատես՝ ես հավատում եմ, որ «կաթիլը քար է ծակում»: Եվ վերջապես որպես հումանիստ՝ ես լրիվ համաձայն եմ մեկ այլ իդեալիստի հետ, ով ասել է. «Ոչ ոք քեզ չի պարտադրում փոխել աշխարհն ու ավելի լավը դարձնել այն, բայց եւ ոչ ոք քեզ չի ազատել այդ գործին մասնակցելուց»: Նաեւ հավելել է. «Ինչպիսին կլինի իմ գործը, ցույց կտա ժամանակը, որը ես ուզում եմ արդյունավետ օգտագործել: Հենց այդ պատճառով էլ ես որոշել եմ օգտվել հրապարակային ելույթներից ժամանակավորապես հրաժարվելու հնարավորությունից, բայց ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն կսահմանափակվեմ 50 օրով»: Փաստորեն՝ նոր ՄԻՊ-ը 50 օր լռելո՞ւ է՝ մարդու իրավունքների խախտումների դեպքում անգամ:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել