Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՆ

Մարտ 03,2011 00:00 Share

ՀՀ ԿԳ նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը՝ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված: Նախարարը նշել է, որ այս տարի եւս պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որեւէ դրսեւորում: Նախարարը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ՝ դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով»: Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը՝ հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել