Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 8-ԻՆ ՏԱՔ ԿԼԻՆԻ

Մարտ 03,2011 00:00 Share

Այսօր հանրապետության որոշ շրջաններում ձյուն է գալու: Երեւանում՝ նույնպես, սակայն, ինչպես օդերեւութաբաններն են կանխատեսել՝ թեթեւ: Երեկ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց՝ առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումները, ըստ որոնց, առաջիկայում օդի ջերմաստիճանը կնվազի, իսկ մարտի 6-ից հանրապետությունում նորից տաք եղանակ կլինի: Տիկին Պետրոսյանի խոսքերով. «Մարտն անցումային ամիս է հանրապետության ամբողջ տարածքի համար։ Մարտն այն ամիսը չէ, երբ հաստատվում է կայուն դրական միջին օրական ջերմաստիճան: Սովորաբար մարտի երրորդ կամ ապրիլի առաջին տասնօրյակում դիտվում է ծիրանենու ծաղկում, իսկ ամենաուշ ցրտահարությունը գրանցվել է 2004 թվականի ապրիլի 7-8-ը։ Այնպես որ, չի բացառվում նման ջերմաստիճանների գրանցում»: Զ. Պետրոսյանն էլ իր հերթին կանանց տոնի առիթով մի փոքրիկ նվեր է մատուցել կանանց, վստահեցնելով, որ այս տարի մարտի 8-ին կգրանցվի արեւոտ եղանակ եւ օդի բարձր ջերմաստիճան. «Մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ, բացի 2004թ.-ից, մարտի 8-ին հիմնականում գրանցվում են բարձր ջերմաստիճաններ ու առանց տեղումների եղանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել