Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«ԻՍԿ ԵՐԲ ԵՆ ՊԱՏԺՎԵԼՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ-3»

Մարտ 03,2011 00:00 Share

Աստծո ամեն առավոտ Նոյեմբերյանի անձնագրային բաժանմունքի առաջ հերթեր են:
Նոյեմբերյանի անձնագրային խմբի ղեկավար Հայկ Մամյանն ասաց, որ այդ հերթերի պատճառը ընտանեկան նպաստի վճարման նոր համակարգի ներդրումն է, երբ նպաստառուները բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք են բերում անձնագրային բաժանմունքներից: Նախկինում շատ էին դեպքերը, երբ ընտանիքը նպաստ է ստացել մի մարզում, սակայն փաստացի բնակվել է այլ մարզում: Բացի այդ, բնակիչների հասցեների սխալ գրանցման դեպքերը հարյուրավոր են: Հիմա փորձում են գլուխ հանել այդ շիլաշփոթից:
Փետրվարի 11-ին «Իսկ երբ են պատժվելու մեղավորները», իսկ փետրվարի 17-ին «Իսկ երբ են պատժվելու մեղավորները-2» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ սխալ հասցեների արդյունքում շատ քաղաքացիներ, օրինակ՝ նոյեմբերյանցի Սեդա Փաշիկյանն ու Մարիամ Շահնազարյանը զրկվել են նպաստից, հետո դիմել դատարան, հաղթել եւ վերականգնել նպաստ ստանալու իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031