Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ԱՎԻԱՀԱՐՁԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Մարտ 03,2011 00:00 Share

\"\"BBC-ի մատուցմամբ, Կոլումբիայում վեց մարդ է սպանվել բանկի մասնաճյուղերից մեկից կանխիկ գումար տեղափոխող ուղղաթիռի վրա կատարված հարձակման արդյունքում:
Ուղղաթիռի վրա կրակ է բացվել այն բանից հետո, երբ այն վայրէջք է կատարել երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Կաուկա նահանգի Կալոտո քաղաքում: Արդյունքում զոհվել են ոստիկանության չորս աշխատակիցներ ու նաեւ ուղղաթիռից փողերը դատարկող երկու քաղաքացիական անձինք:
Այդուհանդերձ, տեղից ստացված տվյալներով, հարձակվողներին փողերը գողանալ չի հաջողվել:
Կոլումբիայի ոստիկանապետ, գեներալ Օսկար Նարանխոյի ասելով,  մարդիկ զոհ են դարձել վախկոտ հարձակմանը, որն իրականացվել է այն ժամանակ, երբ զոհերը կատարել են իրենց պարտականությունները:  Գեներալը տեղի ունեցածի մեջ մեղադրել է երկրում գործող ապստամբների խոշորագույն խմբավորմանը՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր-Ժողովրդի բանակին»: «Մենք առայժմ բանակցություններ ենք վարում մեր աղբյուրների հետ, բայց ենթադրում ենք, որ դրա թիկունքին կանգնած են այդ կազմակերպության ահաբեկիչները»,- հայտարարել է ոստիկանապետը:
Այս հարձակումից ընդամենը օրեր առաջ նույն շրջանում տեղի էր ունեցել նաեւ մեկ այլ հարձակում, որի ընթացքում սպանվել էր մեկ ոստիկան եւ յոթ մարդ վիրավորվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել