Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Չինաստանի կառավարությունը սկսել է հաշվարկել «երջանկության ինդեքսը»

Մարտ 03,2011 00:00 Share

Չինաստանի իշխանությունները որոշել են վերանայել երկրի քաղաքացիների բարեկեցության չափանիշները՝ հիմնական շեշտադրումն անելով ոչ թե տնտեսական ցուցանիշների, այլ բնակիչների երջանիկ լինելու մակարդակի վրա: Մարտի 2-ին այդ մասին The Daily Telegraph-ին հայտնել է չին չինովնիկներից մեկը: Չինական «Սինխուայի» մատուցմամբ, անցած կիրակի  երկրի վարչապետ Վեն Ցզյաբոն online խորհրդակցության ժամանակ ասել է, թե պետպաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը պետք է որոշվի ոչ թե կառուցված երկնաքերերով, այլ նրանով, թե արդյոք երջանի՞կ են մարդիկ իր կառավարության օրոք:
Աղբյուրի փոխանցմամբ, Չինաստանի նահանգներից մեկի՝ Խենանի Պինդինշանե քաղաքում տեղի իշխանություններն արդեն կիրառում են, այսպես կոչված, «երջանկության ինդեքսը»: Վերջին երեք տարիներին պետպաշտոնյայի աշխատանքը գնահատվում է այդ ցուցանիշի օգնությամբ:
Ինդեքսը հաշվարկվում է 16՝ ինչպես ավանդական տնտեսական, այնպես էլ պակաս տարածված ցուցանիշների հիման վրա: 
«Երջանկության ինդեքսը» մասնավորապես հաշվարկվում է եկամուտների, գիտական հետազոտությունների, կրթության, մշակույթի, առողջապահության ու սպորտի ոլորտների համար հատկացված պետական ծախսերի, բայց նաեւ մեկ անձին ընկնող բնակմակերեսի, հազար բնակչի հաշվով բժիշկների թվի, անտառային ծածկույթի ծավալի, էներգասպառման  մակարդակի եւ ՀՆԱ-ի նկատմամբ ածխաթթու գազերի էմիսիայի ծավալների հաշվառմամբ:
Այդ ինդեքսի վերլուծությունից հետո Պինդինշանեի քաղաքային վարչակազմում արդեն հինգ պաշտոնյաներ պաշտոնեական առաջխաղացման մերժումներ են ստացել: Ընդսմին, արդյոք պետպաշտոնյայի գործունեության արդյունավետությունը գնահատող այդ պրակտիկան կտարածվի՞ նաեւ այլ քաղաքներում՝ հայտնի չէ:
Փոխարենը չինական աղբյուրները փոխանցում են, թե երկրի իշխանությունները բնակչության երջանկության մակարդակին ուշադրություն դարձնելու իրենց մտադրության մասին հայտարարել են այն բանից հետո, երբ երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու փորձեր են արվել ու ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել երկրում կենսամակարդակի որակից: Չինաստանում ցույցեր անցկացնելու կոչերը համացանցում վերջին շրջանում սկսել են տարածվել մերձավորարեւելյան երկրներում եւ Մաղրիբում տեղի ունեցած անկարգությունների, նաեւ Թունիսում եւ Եգիպտոսում ռեժիմների տապալման ֆոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031