Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գաղութը որոշել է ինտեգրվել գաղութարար երկրի կազմում

Մարտ 03,2011 00:00

\"\"Աֆրիկայի Մայոտտա մերձափնյա շրջանում գտնվող Կորոյան կղզին մարտի 31-ից կդառնա Ֆրանսիայի անդրծովյա վարչական շրջաններից մեկը: BBC-ի մատուցմամբ, Մայոտտան, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Մոզամբիկի եւ Մադագասկարի միջեւ, կդառնա Ֆրանսիայի 101-րդ նահանգը, որի արդյունքում էլ 374 քառակուսի կիլոմետր տարածքով կղզին կլինի Եվրամիության ամենածայրամասային տարածքը: Հիշեցնենք, որ 2009թ. մարտի 29-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Մայոտտայի բնակիչների 95,2 տոկոսը քվեարկել էր այդ տարածքի՝ Ֆրանսիայի կազմում ամբողջովին ինտեգրվելու օգտին: Մայոտտան 1841թ.-ից Ֆրանսիայի գաղութն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել