Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՄԻԱԿ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՆԱԽԱՐԱՐԸ

Մարտ 03,2011 00:00 Share

\"\"Մարտի 2-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մահափորձ է իրականացվել Ազգային փոքրամասնությունների գործերով նախարար Շահբազ Բհատտիի դեմ: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, պետպաշտոնյայի ավտոմեքենան ավտոմատներից գնդակոծել են՝ մոտոցիկլետով մեքենան  շրջապատած անհայտ անձինք:
Հաղորդվում է, որ նախարարը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Ոստիկանությունն առայժմ չի հաստատել, թե հարձակվողները կաթոլիկ-քրիստոնյա Բհատտիին սպանելու չարամիտ ծրագրեր են ունեցել: Նախարարը եղել է երկրում գործող  աստվածանարգող օրենսդրության հետեւողական քննադատներից մեկը: Համաձայն այդ օրենքի, Մուհամմեդ մարգարեին վիրավորելը պատժվում է մահապատժով:
Նախարարը աստվածանարգող իսլամիստների կողմից սպանվող առաջին զոհը չէ: 2011թ. հունվարի 4-ին Իսլամաբադում սպանվել էր նաեւ Փենջափի նահանգապետ Սալման  Թազիրը, որը եւս հանդես էր գալիս այդ օրենքի դեմ: Նրան սպանած սեփական վարորդը ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել