Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ԱՖՐԻԿԱՑԻ ՖԵՐՄԵՐՆԵՐ Է «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ»

Մարտ 03,2011 00:00 Share

\"\"Մի քանի տասնյակ հարավաֆրիկացի ֆերմերներ են ժամանել Վրաստան՝ ծանոթանալու այն հողակտորներին, որոնք վրացական կառավարությունը առաջարկում է ձեռք բերել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Վրաստանը բացել է իր դռները Հարավաֆրիկյան Հանրապետության ֆերմերների համար՝ հույս ունենալով, որ նրանք իրենց փորձով կօգնեն զարգացնել երկրի գյուղատնտեսությունը եւ առաջարկվող հողակտորները դարձնել եկամտաբեր:  Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներն աֆրիկացի 30  հյուրերին ցույց են տվել այն հողակտորները, որոնք գտնվում են Վրաստանի տարբեր տարածաշրջաններում: «Սա երկկողմանի շահավետ գործարք է. նրանք փնտրում են իրենց համար հարմար տեղեր, իսկ մենք՝ մարդկանց, որոնք կօգնեն զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր շահերը այնքան են համընկնում, որ ես վստահ եմ՝ սա հաջողված նախագիծ կլինի»,- հայտարարել է սփյուռքի հարցերով պետնախարար Պապունա Դավիթայան:
Հարավային Աֆրիկայից Վրաստան ժամանած ֆերմերներն ասել են, թե Վրաստանի կառավարությունն իրենց աջակցություն եւ անվտանգություն է խոստացել. մի բան, որ, նրանց ասելով, իրենք չունեն հայրենի հողում: «Ամեն օր մենք անհանգստանում ենք, թե վաղը մեր հողերի տերը կլինե՞նք, թե՞ ոչ: Մենք այնտեղ այլեւս մեզ  անվտանգ չենք զգում»,- BBC-ի թղթակցին ասել է հարավաֆրիկացի ֆերմերներից մեկը՝ Կոսի Մյուլլերը: Ի դեպ, Վրաստան եկած հյուրերը պատրաստ չեն եղել ցուրտ ու ձմեռային եղանակի: Նրանք Վրաստան «շորտերով» են ժամանել: Աղբյուրի մատուցմամբ, սակայն, տեղացիները դժգոհում են, թե իշխանություններն ավելի շատ ուշադրություն են հատկացնում նորեկներին, քան՝ սեփական գյուղացիներին: Նրանք ասում են, թե իրենց դժվար է իրացնել իրենց արտադրած գյուղմթերքը, որ իրենցից շատերը ստիպված են գնալ Թբիլիսի՝ գոնե ինչ-որ աշխատանք գտնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել