Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ

Մարտ 03,2011 00:00 Share

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, օրերս վարչապետի մոտ ընդունելության է արժանացել «Նոր դար» գրական ընկերության ղեկավար, գրականագետ Աբգար Ափինյանը, ով, ըստ թերթերից մեկի, ցանկություն է հայտնել մշակույթի նախարարի տեղակալ դառնալ: Ի դեպ, այդ պաշտոնի վրա կարծես «նավս» լինի. ի տարբերություն նախարարի «տեղի», փոխնախարարինը ժամանակ առ ժամանակ թափուր է մնում: Պարոն Ափինյանին խնդրեցինք մեկնաբանել փոխնախարար նշանակվելու մասին լուրը: «Ես այդպիսի նպատակ չունեմ, իսկ մամուլում եղած կեղծ հերյուրանքների համար արդեն դիմել եմ դատարան»,- հեռախոսով «գուժեց» նա: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ վատ բան կա փոխնախարար լինելու մեջ, գրականագետը պատասխանեց. «Շատ լավ բան կա, բայց փոխնախարարի համար չէ, որ դատարան եմ դիմել, այլ թերթերից մեկում արված վիրավորական արտահայտությունների…»: Մեր տեղեկություններով, Ա. Ափինյանի համար «բարեխոսում» են Ռազմիկ Դավոյանն ու Արա Շիրազը, այս «մասով» մեր զրուցակիցն ասաց, թե տեղյակ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել