«Առավոտի» տեղեկություններով, մարտի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում մշակույթի նախարարի աշխատասենյակ է մտել «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ով Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի հավակնորդներից մեկն է: Ըստ մեր աղբյուրի, Մազմանյանը նախարարի մոտ մնացել է կես ժամ, ապա զայրացած դուրս է եկել, դուռը շրխկացրել ու նետել. «Ոչի՜նչ, ես իմ հարցերը նախագահի հետ կլուծեմ»:


















































