Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Մարտ 03,2011 00:00

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը երեկ ընդունեց օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին: Հայաստանցի բռնցքամարտիկներից մինչ օրս միայն Ենգիբարյանին է հաջողվել օլիմպիական չեմպիոն հռչակվել: Դա հեռավոր 1956 թվականին էր՝ Մելբուռնում: Կաշվե ձեռնոցի հայ վարպետն իր մարզական կենսագրության ընթացքում նաեւ Խորհրդային միության ու Եվրոպայի եռակի չեմպիոն է դարձել: 79-ամյա վետերանը 1994 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Ողջունելով լեգենդար մարզիկին՝ նախարար Արթուր Պետրոսյանն ընդգծեց, որ ողջ հայ ազգը հպարտանում է անվանի մարզիկով եւ մշտապես հիշում նրա օլիմպիական հաղթանակը: Իր հերթին Վլադիմիր Ենգիբարյանը նշեց, որ ուրախ է գտնվել հայրենիքում, հանդիպել մարզական ղեկավարության հետ:
Արթուր Պետրոսյանը Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար լեգենդար բռնցքամարտիկին պարգեւատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով: Իսկ նախօրեին Վլ. Ենգիբարյանը Գագիկ Ծառուկյանից ստացել էր ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե շքանշանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031