Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկելի հաբ

Մարտ 03,2011 00:00

Բրաունի համալսարանի հետազոտողները մշակել են մագնիսական այնպիսի համակարգ, որն օգնում է, որ դեղամիջոցն օրգանիզմում ավելի լավ լուծվի: Սովորաբար հաբերը տարածվում են աղեստամոքսային տրակտի ոչ ճիշտ տեղում, որտեղից դեղամիջոցը կարող է անցնել արյան մեջ: Այս նոր հաբը կլուծի վերոնշյալ խնդիրը: Ներկայումս գիտնականները հնարավորություն են ստացել հայտնաբերելու, թե որտեղ է հաբը տեղակայված: Նրանք կարող են արյան նմուշ վերցնել եւ հասկանալ՝ արդյո՞ք այդ մասում գտնվելով բարձրանում է վերջինիս կենսաբանական հասանելիությունն օրգանիզմում, թե՝ ոչ: Ըստ մշակողների՝ սա սկզբունքորեն նոր մեթոդ է դեղամիջոցի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Համակարգը կազմված է երկու մասից՝ սովորական ժելատինային պարկուճ, որը պարունակում է փոքր մագնիս, եւ արտաքին մագնիս, որը հստակ գնահատում է իր եւ ներսում գտնվող հաբի մագնիսական ձգողականությունը: Սկզբունքորեն կարեւոր է այն, որ կարելի է փոփոխել ձգողականության ուժը, ինչը թույլ է տալիս հաբն անհրաժեշտ տեղում պահել: Սա առաջին համակարգն է, որը կարող է վերահսկել ընդունած հաբի տեղը՝ առանց առողջությանը եւ ներքին հյուսվածքներին վնաս պատճառելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031