Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՆԸ՝ «ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼԻՍ»

Մարտ 03,2011 00:00 Share

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը վերջերս երեխա է որդեգրել, իռլանդացի նկարիչ Քեվին Շարկի կողմից վերջինի «Հայր եւ որդի» կտավում պատկերվել է կրծքով կերակրող «մոր» կերպարով: Նկարիչը վստահեցնում է, որ նպատակ չուներ զարմացնել հանրությանը։ «Ինձ ներշնչել է Ջոնի ու նրա զուգընկեր Դեւիդ Ֆերնիշի պահվածքը»,- ասում է նկարիչը։ Շարկիի այս աշխատանքը ցուցադրված է նրա դուբլինյան պատկերասրահում եւ գնահատվել է 19 500 դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել