Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆԵՐ

Մարտ 05,2011 00:00 Share

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան», «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան», «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ», «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան», «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:

Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.

«Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան»- Կորյուն Աթոյանը,

«Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»- Դերենիկ Դումանյանը,

«Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ»- Արմեն Մազմանյանը,

«Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան» -Հովհաննես Թոքմաջյանը,

«Գավառի պետական համալսարան»- Ռուզան Հակոբյանը:

Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով եւ սահմանված ժամկետներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031