Օրեր առաջ հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Նարեկ Ս.-ն: ՀՀ ոստիկանության տեղեկատվության ծառայության համաձայն, պարզվել է, որ նույն օրը Խոսրովի արգելոցի մոտ նա ձիուց վայր է ընկել եւ դիպել այդ պահին ընթացող «Ինտերնացիոնալ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով էլ ստացել է վնասվածքը: Կատարվում է քննություն: