Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Մարտ 10,2011 00:00 Share

\"\"Մարտի 8-ի երեկոյան Թեհրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Այլ աղբյուրների մատուցմամբ, ընդդիմադիր ցուցարարները, որոնք նախապես կոչ էին արել իրենց համակիրներին դուրս գալ փողոց՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, պահանջում էին ազատ արձակել ընդդիմության ձերբակալված երկու առաջնորդներին՝ Մեհդի Քարուբիին եւ Միր Հոսեյն Մուսավիին: Սակայն ոստիկանությունն ու կառավարական կիսառազմական ուժերը, որոնք ավելի վաղ էին տեղակայվել Թեհրանի փողոցներում, արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ՝ նպատակ ունենալով կանխել մայրաքաղաքի Էնքելաբ (Հեղափոխության) հրապարակում մարդկանց մեծաթիվ կուտակումը:
Իրանի իշխանությունները, հակառակ ականատեսների եւ ընդդիմադիր գործիչների հարազատների պնդումների, շարունակում են հայտարարել, թե Քարուբին եւ Մուսավին ոչ թե բանտում են, այլ իրենց տանը. պարզապես նրանց շփումներն արտաքին աշխարհի հետ սահմանափակված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031